1459 դիտում
15:19 28-04-2022
Ապրիլի 30-ին հայտարարված է համապետական շաբաթօրյակ․ Սանոսյան
Ապրիլի 30-ին հայտարարված է համապետական շաբաթօրյակ: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Նա հիշեցրեց, որ 2020-2021 թվականների համապետական շաբաթօրյակ չի կազմակերպվել. «Բավական ակտիվ ներգրավված է ՊՆ-ն, ոստիկանությունը, ԱԻՆ-ը, ԿԳՍՄՆ-ն, Առողջապագհության նախարարությունը, Շրջակա միջավայրի նախարարությունը, Էկոնոմիկայի նխարարությունը, մարզպետարանները, Երեւան համայնքը: Միասին աշխատել ենք, հստակ սխեմա կա, պատասխանատուներ կան,թ ե ով որտեղ ինչ պետք է անի: Միակ խնդիրը կարող է լինել եղանակային պայմանները, այն մարզերում, որտեղ եղանակը թույլ չի տա, հաջորդ շաբաթ կիրականացնենք շաբաթօրյակը»,- ասաց նա:
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ շաբաթօրյակների հետ կապված բացասական ասոցիացիաներ ունի. «Շատ հաճախ մի երեւույթի հետ ենք բախվում, երբ տեսախցիկների առաջ հավաքում ենք աղբը X վայրից եւ տեղափոխում Y վայր: Հետո հաջորդ շաբաթօրյակին նույն աղբը Y վայրից տեղափոխում ենք Z վայր: Սա չափազանցություն չենք, որովհետեւ մենք աղբավայրերի եւ կոշտ թափոնների կառավարման խնդիր ունենք: Եթե այսպիսի երեւույթներ ունենալու ենք, ավելի լավ է չանենք, ավելի լավ է կենտրոնանանք կոշտ թափոնների կառավաևրման համակարգի ներդրման վրա: Աղբը պետք է տեղափոխվի միայն աղբավայր: Մենք մայրուղիների երկայնքով կարող ենք տեսնել աղբի կույտեր, երբ հետաքրքրվում ես, պարզվում է ծաբաթօրյակ են արել, բերել են այդտեղ: Այդպիսի երեւույթներ խնդրում եմ՝ թույլ չտալ»,-ասաց նա:
Գնել Սանոսյանը խոստացավ, որ նման երեւույթներ չեն լինի, աղբը կհասցնեն աղբավայրեր:

Նմանատիպ նյութեր
5860 դիտում
12:18 01-10-2016
Էջմիածինը պատրաստվում է քաղաքի տոնին. հայտարարված է համաքաղաքային շաբաթօրյակ
5353 դիտում
13:28 04-05-2017
Կառավարությունը մտադիր է համապետական շաբաթօրյակ անցկացնել մայիսի 20-ին
2772 դիտում
13:19 08-09-2018
Հանրապետությունում մեկնարկել է համապետական շաբաթօրյակ
Այս բաժնից
1009 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1060 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
760 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան