Էջմիածինը պատրաստվում է քաղաքի տոնին. հայտարարված է համաքաղաքային շաբաթօրյակ
Էջմիածինը պատրաստվում է քաղաքի տոնին: Էջմիածնի տոնը նշվում է հոկտեմբերի 8-ին, եւ քաղաքային իշխանությունը, ավանդույթի համաձայն, եռօրյա բազմաբովանդակ ծրագիր է մշակել:
Եվ ահա, քաղաքի տոնին ընդառաջ Էջմիածնում համաքաղաքային շաբաթօրյակ էր հայտարարված: Իհարկե, քաղաքապետարանի բնակկոմունալ վարչության աշխատակիցները մշտական հոգածության տակ են պահում քաղաքը, Էջմիածինը միշտ էլ մաքուր եւ բարեկարգ է:
Ամեն դեպքում, հաճելի է, որ տոնին ընդառաջ հյուրերին պատվով դիմավորելու համար Էջմիածնի բնակիչն ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները ձեռք-ձեռքի տված, համերաշխ եւս անգամ մաքրում են քաղաքի փողոցները:
[img]/ups/images/0193147001475309751855911.jpg[/img]