211652_close_icon
views-count2775 դիտում article-date 13:19 08-09-2018

Հանրապետությունում մեկնարկել է համապետական շաբաթօրյակ

Հանրապետության ամբողջ տարածքում այսօր մեկնարկել են համապետական շաբաթօրյակի ակտիվ աշխատանքները։ Շաբաթօրյակի աշխատանքներին մասնակցում են գործադիր իշխանության համապետական և տարածքային կառույցներ, մարզպետարաններ, համայնքնապետարաններ, հանրային և կրթական հաստատություններ, մասնավոր ընկերություններ և քաղաքացիներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից, աշխատանքների կազմակերպման նպատակով ներգրավվել են ինքնաթափեր, բարձիչներ, էքսկավատորներ, կցասայլեր։ Շաբաթօրյակի ընթացքում հանրապետության բոլոր բնակավայրերում, զբոսաշրջային և պատմամշակութային վայրերում, միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերին և հանրային օգտագործման տարածքներում նախատեսվում են սանիտարական մաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ։ Համապետական շաբաթօրյակի արդյունավետությունն ապահովելու նպատակով ՀՀ բոլոր մարզերի կողմից մշակվել է շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանը` շաբաթօրյակի քարտեզներն ըստ համայնքների, մաքրման և բարեկարգման աշխատանքների սխեմաները, փակման ենթակա աղբանոցների փակման կազմակերպչական գործողությունները, որոնց կարող եք ծանոթանալ մարզպետարանների պաշտոնական կայքերում:

Նմանատիպ նյութեր