211652_close_icon
views-count68474 դիտում article-date 09:32 28-04-2022

Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 37-ամյա վարորդը Opel-ով հայտնվել է Սևանա լճին հարակից ճահճուտում. այն դուրս բերելու համար Սևանի փրկարարներն ու ջրափրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 03։35-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում Սևանա լիճ ավտոմեքենա է ընկել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատից և թիվ 30 ջրափրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Օյպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Ռոմել Անտոնյանն ու Ահարոն Հայրապետյանը։ 

Ճանապարհային ոստիկանները սահմանազատել են տարածքը, տեղում կատարել ուժեղացված ծառայություն, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն, և խցանում տեղի չունենա։

Հրշեջ-փրկարարները Սևանա լճին հարակից ճահճուտից ջրափրկարարների հետ հատուկ տեխնիկայի (ավտոկռունկ) միջոցով դուրս են բերել Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 37-ամյա Գարուշ Սաղաթելյանին պատկանող Օպել մակնիշի ավտոմեքենան։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, և երբ մեքենան հայտնվել է ճահճուտում, վարորդը կարողացել է ինքնուրույն դուրս գալ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Սևանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ 

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր