211652_close_icon
views-count11472 դիտում article-date 23:14 27-04-2022

«Արտակ Բեգլարյանը, Հայկ Խանումյանը խոստացան տան հարցը լուծել, բայց չարեցին. «Գոլդեն փելիս»-ն էլ վաճառել են՝ հայտնվել եմ դրսում». Շուշիի բնակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. forrights.am

forrights.am-ը Շուշեցի Արարատ Աղասյանը օկուպացված Շուշիում  ապրիլի  22-ին տեղի ունեցած աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարի կադրեր է նաում ու պապանձվում՝ Ալիևը իր բնակարանից ընդամենը մի քանի մետր հեռավարության վրա է զվարճանում, իսկ ինքն ընտանիքի հետ դրսում է հայտնվել:

«Ալիևի՝ երկու օր առաջվա կազմակերպած թատրոնը հենց մեր շենքի դեմն էր: Ո՞վ էր պատկերացնում, որ թուրքը կարող է հասնի Շուշի ու մի հատ էլ ուրախանա: Անհնարին բան էր , որ Շուշին գրավեին, դա եղել է մեկ անգամ՝ հայի կողմից: Հիմա ոնց որ դու կանգնած լինես այս շենքի գլխին (ցույց է տալիս հյուրանոցի շենքը, որտեղ ապաստանել է ընտանիքի հետ, -հեղ.) և ես ներքևից հելնեմ ու քեզ գցեմ»,- ասում է 44-օրյա պատերազմից հետո բազմանդամ ընտանիքի հետ անօթևան դարձած Արարատը:

Ադրբեջանի իշխանությունները Շուշին օկուպացնելուց հետո հողին են հավասարեցրել բանկելի թաղմասերը: Արարատն ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած կադրերից տեսել է, որ իր բնակարանը դրանց թվում է:

«Մեր ընդհանուր թաղամասը քանդել են՝ շենքերով, բնակարաններով, սեփական տներով ու ավտոտնակներով, լրիվ քանդել են, Շուշիում հիմա մեր թաղամասն ու այլ թաղամասեր գոյություն չունեն»,- ասում է նա:

Կնոջ և երկու երեխաների հետ տեղահանված 45-ամյա Արարատ Աղասյանն ընտանիքի հետ Շուշիից հեռացել է պատերազմի ժամեր անց, երբ թշնամին սկսել է ինտենսիվ հրետանակոծել բերդաքաղաքը:

«Առավոտ կոֆե էինք խմում, կրակոցի ձայներ լսեցի, հելա բալկոն՝ տեսա պատերազմ է: Շատ վատ իրավիճակ էր, բեզպիլոտնիկներով խփում էին, թե՛ զորամասերին, թե՛ քաղաքին: Տղայիս ճանապարհել ենք պատերազմ և մենք քաղաքից դուրս ենք եկել»-ասում է Արարատ Աղասյանը:

Արարատը Շուշիում երկու տուն և մեկ ավտոտնակ է թողել, ասում է՝ լիքը տուն ուներ, բնակարանում ոչ մի բանի կարիք չկար, իսկ հիմա դրսում է: Արցախի ու Հայստանի կառավարություներն էլ արդեն մեկ ու կես տարի է տեսանելի քայլեր չեն ձեռնարկում, որ ղարաբաղյան առաջին պատերազմի մասնակից, առաջին կարգի հաշմանդամություն ունեցողին մի տանիքով ապահովի: Արցախից վարչապետի ու նախարարների մակարդակով խոստումներ են եղել, բայց ապարդյուն՝ Արարատը դրսում է:

Մանրամասներն՝  այստեղ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր