2803 դիտում
10:13 30-06-2021
«Գոլդեն Փելիս» հյուրանոցում արցախցիներ են բնակվում. ինչու չի հաջողվում վաճառել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն մեկ տարի է, ինչ ծաղկաձորյան գերթանկարժեք «Գոլդեն Փելիս» հյուրանոցի վաճառքի հարցը դրված է կառավարության սեղանին, սակայն այդպես էլ այն վաճառել չի ստացվում: Եվ, ամենակարեւորը, Հայաստանի կառավարությունը դեռ որոշում չունի, թե ինչպես է վարվելու հյուրանոցի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայի շուրջ զրուցեց Կոտայքի մարզպետ Արտավազդ Սահակյանի հետ եւ տեղեկացավ, որ այս ընթացքում «Գոլդեն Փելես» հյուրանոցում ապրում է Արցախից տեղահանված 30 ընտանիք։ Մարզպետից հետաքրքրվեցինք նաեւ՝ հյուրանոցի պահպանություն իրականացվում է արդյոք, թե ոչ։ Մեր հարցին ի պատասխան՝ մարզպետն ասաց. «Այժմ պահպանություն իրականացվում է, հյուրանոցը նորմալ վիճակում է, ոչ մի խնդիր չկա։ Չի բացառվում, որ այն կրկին հանվի վաճառքի»։ Տեղեկացնենք, որ նախորդ տարվա ընթացքում հյուրանոցը մի քանի անգամ աճուրդի է հանվել, բայց հայտեր չեն ներկայացվել:
Գույքի գնահատված արժեքն առաջին աճուրդին կազմել է 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ։ Եվ այսքանից հետո իշխանությունները խոսում են ապօրինի հարստացածների գույքը բռնագանձելու մասին: Եթե բռնագանձվի այդ գույքը, ո՞վ է գնելու, եթե անգամ մի հյուրանոց, մեկ տարի է, ինչ չեն կարողանում վաճառել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
6067 դիտում
10:15 05-02-2020
Հայտնի է «Գոլդեն փելիս» հյուրանոցի հերթական աճուրդի օրը. գինը նվազել է. «Ժողովուրդ»
3138 դիտում
09:57 28-01-2021
«Գոլդեն փելիս» հյուրանոցի վաճառքի շուրջ բանակցում են մի ընկերության հետ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1492 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1825 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8895 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին