slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Հայտնի է «Գոլդեն փելիս» հյուրանոցի հերթական աճուրդի օրը. գինը նվազել է. «Ժողովուրդ»
211652_close_icon

Հայտնի է «Գոլդեն փելիս» հյուրանոցի հերթական աճուրդի օրը. գինը նվազել է. «Ժողովուրդ»

views-count6298 դիտում article-date 10:15 05-02-2020
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայտնի է ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող «Գոլդեն փելիս» թանկարժեք ու շքեղ հյուրանոցի հերթական աճուրդի օրը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այն տեղի կունենա փետրվարի 21-ին: Նշենք, որ աճուրդի են հանվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի հասցեում գտնվող 19758 քմ շենք-շինությունները, ինչպես նաև շենք-շինությունների ներսում առկա 3257 միավոր շարժական գույքը և շենք-շինությունների օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասը: Ի դեպ, տեղեկացնենք, որ գույքի գնահատված արժեքն առաջին աճուրդին կազմել է 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ, սակայն փետրվարի 21-ին գինը 5 տոկոսով նվազելու է՝ կազմելով 7 մլրդ 150 մլն 134 հազար 910 դրամ, իսկ հյուրանոցի նախավճարը կազմում է 357 մլն 506 հազար 746 դրամ (հողի կադաստրային արժեքը կազմում է 62 մլն 431 հազար դրամ): Հյուրանոցի նախորդ աճուրդը պետք է կայանար դեկտեմբերի 18-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, սակայն այն չի կայացել հայտ չլինելու պատճառով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հյուրանոցով հետաքրքրվողները հաշվարկներ են անում և պարզում, որ եկամտաբեր չէ այդ հյուրանոցն աշխատեցնել: Նաև հաշվի են առնում այն տեղեկությունը, որ հյուրանոցը ժամանակին վնասով է աշխատել, և նպատակահարմար չեն գտնում գնել այն: Բայց չնայած սրան՝ պետական գույքի կառավարման կոմիտեն հույս ունի, որ հյուրանոցն այս տարի ի վերջո կգտնի իր սեփականատիրոջը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր