211652_close_icon
views-count57900 դիտում article-date 23:06 27-04-2022

Նա փոխել էր ինձ, նա ուներ աշխարհի ամենագեղեցիկ ժպիտը. Լեո-Պարոնյան խաչմերուկում վրաերթից մահացած կնոջ ամուսինը գրառում է արել ու լուսանկարներ հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ապրիլի 26-ին Երևանի Լեո֊Պարոնյան փողոցների խաչմերուկում վարչապետին սպասարկող ավտոշարասյան ՃՈ ծառայողի մեքենայի կողմից վրաերթի էր ենթարկվել և մահացել 29-ամյա Սոնա Մնացականյանը: Նա հղի էր և սպասում էր առաջնեկին: 

Սոնա Մնացականյանի ամուսին՝ Աշոտ Վարդանյանը, ֆեյսբուքում գրառում է արել և լուսանկարներ հրապարակել․ 

«Նա փոխել էր ինձ, նա ուներ աշխարհի ամենագեղեցիկ ժպիտը: Ես 8 ամիս 2 օր մոլորակի ամենահաջողակ մարդն էի։

Նրա ժպիտը կարող էր միավորել ազգերին, իսկ նրա գրկախառնությունն ավելի ջերմ էր, քան արևը․․․»:



Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության  բաժնի պետ Գոռ Թադևոսյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ և քննչական խմբի ղեկավար նշանակված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Անդրանիկ Փարսադանյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է այսօր՝ ապրիլի 26-ին, Երևանում Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում մահվան ելքով վրաերթ կատարած վարորդի և վրաերթի հետևանքով մահացածի ինքնությունը: Հարուցված քրգործի շրջանակում պարզվել է՝ Toyota Prado-ն վարել է Արարատի մարզի բնակիչ, 51-ամյա Արամ Նավասարդյանը, իսկ վրաերթի հետևանքով մահացածը Արարատի մարզի բնակիչ, 29-ամյա Սոնա Մնացականյանն էր:


Քննիչի հանձնարարականով ոստիկանական համարանիշներով Toyota Prado-ն տեղափոխվել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Նավասարդյանը աշխատում է ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտում՝ որպես հրամանատար, կոչումով մայոր է, իսկ մահացածը ոչ մի մասնակցություն և առնչություն չի ունեցել Երևանում տեղի ունեցող ցույցերին, բողոքի ակցիաների և ճանապարհ փակելու հետ: Քննիչի որոշմամբ վրաերթ կատարողը ձերբակալվել է: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի    
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր