1267 դիտում
20:08 01-06-2022
Մաքսային ծառայողի պատրաստման դասընթացը մեկնարկել է. մասնակցում է շուրջ 250 դիմորդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնում մեկնարկել է մաքսային ծառայողի պատրաստաման դասընթացը: Մինչ այդ՝ դասընթացի մասնակցության ընդունելության և ավարտական փուլի գործընթացն էր, որը սկսվել էր դեռևս փետրվարից: Դիմել էր 1989 քաղաքացի։ Բարեվարքության ստուգատեսին հրավիրվել էր 721 դիմորդ, մնացած հայտերը մերժվել էին տարբեր պատճառներով: Այժմ դասընթացին մասնակցում է շուրջ 250 դիմորդ, ովքեր հաղթահարել են օտար լեզվի, համակարգչային, մասնագիտական հարցաշարերի թեստավորման և հարցազրույցի փուլերը:
Դասընթացի ժամանակ մասնակիցները կպատրաստվեն մաքսային ծառայության տարբեր պաշտոններում աշխատելու համար։ Դասընթացը կազմված է երկու փուլից՝ տեսական և գործնական։ Տեսական մասը կտևի 30-95 դասաժամ՝ ըստ պաշտոնի: Դասընթացում ընդգրկվածները կուսումնասիրեն մաքսային գործի առանձնահատկությունները, հաճախորդների սպասարկման, բարեվարքության, հոգեբանության հիմունքները և այլն: Մասնակիցների առաջխաղացումը գնահատվելու է թեստավորման միջոցով՝ յուրաքանչյուր շաբաթ և ստացված միջինացված գնահատականները կօգտագործվեն վարկանիշային միավորները հաշվարկելիս: Տեսական մասին կհաջորդեն գործնական պարապմունքները՝ մինչև 10 շաբաթ։ Ապագա մաքսային ծառայողները մասնակցելու են մաքսային գործառույթների իրականացմանն այն ստորաբաժանումներում, որտեղ նախատեսվում է իրականանցնել հաստիքների համալրում։
Այսպես, ուսումնառության բոլոր փուլերում գործելու է մասնակիցների առաջադիմության, պատասխանատվության գնահատման բավական խիստ և բազմաշերտ մեխանիզմ։ Ավելի բարձր վարկանիշային միավորներ հավաքած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի և լավագույնները կնշանակվեն համապատասխան պաշտոնների, մասնավորապես, վերակազմավորված՝ Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում, ինչպես նաև կստանան հավաստագիր՝ 3 տարի ժամկետով:
Մանրամասները՝ տեսանյութում
ՊԵԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ
կապերի բաժին

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1417 դիտում
19:40 27-04-2022
ՊԵԿ-ում մեկնարկել է մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի հարցազրույցի փուլը. առաջին օրը մասնակցել է 25 դիմորդ
2011 դիտում
20:44 03-02-2022
Մաքսային ծառայողի պատրաստման դասընթացներ՝ մաքսային համակարգում աշխատելու իրական հնարավորությամբ. ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ 2
Այս բաժնից
523 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
424 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
637 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am