211652_close_icon
views-count1976 դիտում article-date 16:42 25-02-2022

Մեկնարկել է մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելության օտար լեզուների թեստավորման փուլը. ՏԵՍԱՆԱՅՈՒԹ

ՊԵԿ ուսումնական կենտրոնում մեկնարկել է մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելության օտար լեզուների թեստավորման փուլը: Չնայած դասընթացին դիմելու վերջնաժամկետը փետրվարի 28-ն է, սակայն պայմանավորված դիմորդների մեծ թվով` թեստավորման փուլը շուտ է մեկնարկել:
 
Այս պահի դրությամբ ընդունելության հայտ է ներկայացրել մոտ 1400 դիմորդ: Գրեթե բոլոր դիմորդները կմասնակցեն թեստավորման այս փուլին, բացառությամբ՝ նրանց, որոնք պատշաճ կարգով ներկայացրել են լեզուների իմացությունը փաստող հավաստագրեր: Թեստավորումն անցկացվելու է համակարգչի միջոցով, անգլերենից և ռուսերենից պատահականորեն ընտրվելու է մեկ հարցաթերթիկ՝ 20 հարցով, յուրաքանչյուր դիմորդի տրվելու է 40 րոպե՝ հարցերին պատասխանելու համար: 80 տոկոս և ավելի գնահատականը համարվում է դրական արդյունք:

Լեզուների իմացության թեստավորումը հաղթահարած դիմորդներն անցնելու են հաջորդ՝ համակարգչային գիտելիքների ստուգման փուլ, այնուհետև մեկնարկելու է դասընթացի  ընդունելության թեստավորման գործընթացը:

Մանրամասները՝ տեսանյութում.

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր