211652_close_icon
views-count31795 դիտում article-date 10:37 27-04-2022

Խոշոր ավտովթար՝ Երևանում, բախվել են Lexus RX350-ը և Toyota RAV4-ը. 5 վիրավորներից 2-ը երեխաներ են, օպերատիվ են գործել հրշեջները, բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում Թամանցիների փողոցի թիվ 47 էլ.սյան դիմաց բախվել են Երևանի բնակիչ՝ 40-ամյա Սեդրակ Մ-ի վարած Toyota RAV4 մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ՝ 31-ամյա Մհեր Մ-ի վարած Lexus RX 350 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Lexus-ի վարորդ Մհեր Մ-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Շենգավիթ» ԲԿ. իսկ Toyota-ի վարորդ Սեդրակ Մ-ն, նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 31-ամյա Ելենա Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ, իսկ Սեդրակ Մ-ի մյուս ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 3-ամյա Ռոզի Մ-ն և 8-ամյա Անի Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 2 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները, այնուհետև կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Գագիկ Եսոյանն ու Հասմիկ Մուրադյանը։ 

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հրայր Ստեփանյանի գլխավորությամբ։ 

Փաստի առթիվ Հ. Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+

Նմանատիպ նյութեր