211652_close_icon
views-count76866 դիտում article-date 13:30 26-04-2022

Ալավերդիում 32-ամյա տղայի շնորհիվ Դեբեդ գետից դուրս բերված 2-ամյա աղջկա մայրը կասկածվում է երեխայի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ. տեղեկությունները, որ մայրն է երեխային նետել գետը, ճշտվում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննական բաժանմունքում ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ ապրիլի 25-ին, Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Ժ. Պողոսյանի կողմից 2-ամյա աղջկան փրկելու փաստով, երբ երեխան հայտնվել էր Դեբեդ գետում։ 

Ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, և կան կասկածներ, որ երեխային Դեբեդ գետը մայրն է նետել։ 

Գ. Շամշյանի տեղեկություններեվ՝ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին։

Հետաքննիչի որոշմամբ երեխայի մայրը՝ որպես կասկածյալ, ձերբակալվել է։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, երեկ՝ ապրիլի 25-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում: ժամը 17:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել Ալավերդի քաղաքի թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատից, որ իրենց է դիմել մի քաղաքացի և հայտնել, որ իր 2 տարեկան աղջիկը ընկել է Դեբեդ գետը:

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, անմիջապես շուրջ 30 հրշեջ-փրկարար, այնուհետև օպերատիվորեն նրանց միացած ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի պարեկային ծառայության գումարտակի 2 րդ վաշտի 2 կարգախումբ՝  6 պարեկներով, քաղաքացիների հետ համատեղ, գետի երկայնքով մոտ 2 կմ իրականացրել էին որոնողափրկարարական աշխատանքներ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխայի ընկնելու վայրից մոտ 1,5 -2 կմ հեռավորության վրա Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի բնակիչ, 32-ամյա Ժիրայր Պողոսյանը, ով լսելով դեպքի մասին անմիջապես մասնակցում էր որոնողական աշխատանքներին, նկատել էր, որ գետը երեխային բերել և դեմ է առել գետի մեջ եղած ծառերին: 

Ժիրայրը, վտանգելով իր կյանքը, մտել էր գետը և երեխային դուրս բերել ափ, ապա իր ընկերոջ հետ ավտոմեքենայով երեխային տեղափոխել «Ալավերդի» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկները առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխային, ապա տեղափոխել էին Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+

Նմանատիպ նյութեր