211652_close_icon
views-count1153 դիտում article-date 09:26 06-05-2026

Թմրանյութի հայտնաբերման դեպք՝ Երևանում․ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ում բուժում ստացող քաղաքացու հանձնուքի մեջ առկա էկլերի միջից հայտնաբերվել է կասկածելի փաթեթ

Ապրիլի 22-ին թմրանյութի հայտնաբերման դեպք է բացահայտվել Երևանում։ Ժամը 22։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ում բուժում ստացող քաղաքացու համար էկլեր են բերել, որի մեջ հայտնաբերվել է կասկածելի փաթեթ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Ավանի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանները տեղում պարզել են, որ նույն օրը ժամը 21։30-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնի հերթապահ սանիտար, Երևանի բնակիչ 67-ամյա Սամվել Գ․-ն ստացիոնար բուժման մեջ գտնվող, Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Գ․ Ա․-ի հանձնուքի մեջ առկա խմորեղենի միջից հայտնաբերել է կանաչ գույնի կպչուն ժապավենով փաթեթավորված, յուրահատուկ հոտով զանգված, ինչի վերաբերյալ Գ․ Ա․-ն հայտնել է, որ նշված հանձնուքը պատկանում է նույն բուժհաստատության բուժառու, Երևանի բնակիչ 26-ամյա Լ․ Ա․-ին։

Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր