211652_close_icon
views-count9292 դիտում article-date 12:43 26-04-2022

Արտակարգ դեպք՝ Երևանում. մինչ հրշեջների ժամանումը, այգու անվտանգության աշխատակիցը մարել է Mercedes-ի առջևի հատվածում առաջացած կրակը. օպերատիվ են գործել նաև պարեկներն ու բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկի կողմից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն, որ Բեյրութի փողոցում՝ Երևանի 2800-ամյակի այգու հարևանությամբ, ավտոմեքենա է այրվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, այգու անվտանգության աշխատակիցը մարել է Mercedes մակնիշի ավտոմեքենայի առջևի հատվածում առաջացած հրդեհը։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ իրենք չեն տուժել։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր