211652_close_icon
views-count28759 դիտում article-date 10:20 26-04-2022

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 26-ամյա վարորդը Նիվայով «Լավանդա» հանգստյան գոտու ճանապարհին գլխիվայր շրջվելով հայտնվել է ձորակում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 26-ամյա Արթուր Ն-ն իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհից դեպի «Լավանդա» հանգստյան գոտի տանող հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արթուր Ն-ն, նրա ուղևորներ՝  27-ամյա Մարզպետ Ս-ն և 24-ամյա Տիգրան Ղ-ն մարմնական վնսվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+

Նմանատիպ նյութեր