70300 դիտում
23:25 07-08-2020
Առեղծվածային դեպք Գեղարքունիքի մարզում. «Լավանդա-Սիթի» հանգստյան գոտու տնակներից մեկում հայտնաբերվել է քթի և բերանի շրջանում արյան հետքերով 26–ամյա տղայի դի
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 6-ին, «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ստացած ահազանգի փաստով: Ժամը 07:25-ին նշված կենտրոնից հայտնել են, որ բժիշկների շտապօգնության խումբը կանչով մեկնել է «Լավանդա-Սիթի» հանգստյան գոտի, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը և Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը:
Ոստիկաններն ու քննիչները նշված հանգստյան գոտում գտնվող տնակներից մեկում հայտնաբերել են Գյումրի քաղաքի բնակիչ, 26-ամյա Գաբրիել Հ.-ի դին՝ քթի և բերանի շրջանում արյան հետքերով:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
13187 դիտում
09:31 26-12-2024
Ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Chrysler»-ը, «BMW»-ն և «Toyota»-ն․ օպերատիվ են գործել պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ