Ռուսաստանում կբացվեն Դոնեցկի և Լուգանսկի դեսպանատներ
ՌԴ ԱԳՆ-ում Ria Novosti-ի աղբյուրը հայտնել է, որ առաջիկայում Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների դեսպանատներ կբացվեն ՌԴ-ում։
«Փորձելու ենք, որպեսզի որքան հնարավոր է, արագ արվի դա։ Կոնկրետ գործով ենք զբաղվում»,-ասել է ԱԳՆ-ի աղբյուրը։
Վերջինս հավելել է, որ դեսպանատների բացումը 1-2 ամսվա գործ է լինելու։