211652_close_icon
views-count902 դիտում article-date 13:51 09-09-2014

Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները պահանջում են անկախություն

Газета.ру—ի հաղորդմամբ՝ ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները պնդում են Դոենցկի ու Լուգանսկի մարզերի վարչական սահմաններում անկախություն ստանալու շուրջ: Այս մասին հայտարարել է ԴԺՀ-ի առաջին փոխվարչապետ Անդրեյ Պուրգինը: Մեկնաբանելով Ուկրաինայի նախագահի խորհրդական Յուրի Լուցենկոյի այն հայտարարությունը, որ Դոնբասի տարածքի 1/3-ը Ուկրաինայի տարածքային ամբողջականության կազմում կստանա հատուկ կարգավիճակ՝ Պուրգինն ընդգծել է. «Մենք հաստատակամ ենք Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի վարչական սահմաններում ինքնորոշվելու մեր դիրքորոշման մեջ»:

Նմանատիպ նյութեր