211652_close_icon
views-count49543 դիտում article-date 23:44 25-04-2022

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. «Արաքս-Երևան» գնացքի վագոնների վրա տարբեր պատկերներ են ներկել՝ կենդանիների և տառերի տեսքով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ապրիլի 23-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ արագ արձագանքման խմբի հերթապահ, Երևանի բնակիչ Ռուբեն Իսպիրյանը ահազանգել է ոստիկանության Բաղրամյանի բաժին և հայտնել, որ երկաթգծի «Արաքս» կայարանում անհայտ անձը կամ անձինք ներկել են գնացքի վագոնները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով նշված կայարան է մեկնել ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի ավագ  օպերլիազոր Խաչատրյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ ապրիլի 22-ից մինչև ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում դեռևս չպարզված վայրում «Արաքս-Երևան» գնացքի վագոնների վրա տարբեր պատկերներ են եղել ներկված՝ կենդանիների և տառերի տեսքով:

Փաստի առթիվ ոստիկանության Բաղրամյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Հանգամանքները պարզվում են:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր