211652_close_icon
views-count1539 դիտում article-date 23:04 25-04-2022

Թաեքվոնդոյի համաշխարհային ֆեդերացիան նույնպես ներկայացրել է նոր կանոններ՝ «Փարիզ-2024»-ի համար

Օլիմպիական խաղերի ավարտից հետո, նոր քառամյա փուլի համար, ծրագրում ընդգրկված մարզաձևերի կանոններում, ընդհանրապես փոփոխություններ են կատարվում։ 

Թաեքվոնդոյի համաշխարհային ֆեդերացիան նույնպես ներկայացրել է  նոր կանոններ՝  <<  Փարիզ 2024 >>  -ի համար։

Նոր պահանջների համաձայն,  հաղթողը որոշվում է երեք ռաունդից՝  երկու հաղթանակի համակարգով։ Միաժամանակ, յուրաքանչյուր ռաունդի վերջում հայտարարվում է հաղթողը:  Երկու ռաունդ անընդմեջ  առավելության հասած թաեքվոնդիստին է տրվում հաղթանակը: Նշանակում է, որ << ոսկե միավորի >>  համար չորրորդ փուլ չի լինելու, ինչպես եղել է նախկինում։ 

Եթե երկու մարզիկն էլ  հաղթում են մեկական ռաունդում, իսկ երրորդում հաշիվը հավասարվում է, ապա հաշվի է առնվում մրցափուլերի միավորների գումարը։ Ուստի մարզիկները պետք է աշխատեն առավելագույն միավորներ ձեռք բերելու համար: Եթե այդտեղ էլ  հավասարություն լինի , ապա հաղթանակը կտրվի տեխնիկապես ավելի բարդ հարված կատարողին:

Ուշադրություն է դարձվում նաև նախազգուշացումների քանակին:  Եթե կրկին հավասարություն լինի, ապա հաղթողին կորոշի մրցավարը:

Նոր կանոններն ունեն իրենց բարդությունները: Նորամուծությունը պետք է կիրառել միջազգային և ներքին մրցումներում:  

Նմանատիպ նյութեր