1532 դիտում
16:59 22-04-2022
Հեղուկ վառելիքի վաճառքի կետերում թերլցումները բացառելու համար նոր կանոններ են սահմանվում
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում ստուգաչափված տարաներին ներկայացվող պահանջները, դրանց տեղադրման և կիրառման կարգը:
Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ սույն Նախագծի մաշկման համար հիմք է հանդիսանում միջպետական ստանդարտը, հեղուկ վառելիքի լցավորման կայաններում չափանոթների կիրառմանն առնչվող ԵԱՏՄ անդամ պետություններում գործող նորմերը:
Սույն նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել սպառողների իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացում, նվազեցնել և բացառել հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում վաճառողի կողմից թերլցումները։
Նախագծով չափանոթներին ներկայացվող հիմնական պահանջներում նախատեսվել է, որ չափանոթների հարաբերական սխալանքը 20 °С ±10 °С ջերմաստիճանի դեպքում չի կարող գերազանցել ± 0,5%: Միաժամանակ սահմանվել է, որ վառելիքաբաշխիչ աշտարակի ցուցատախտակի վրա արտացոլված քանակության և չափանոթի անվանական տարողության նիշի տարբերությունը չի կարող գերազանցել 1 %-ը, հաշվի առնելով վառելիքաբաշխիչ աշտարակի աշխատանքի առավելագույն հարաբերական սխալանքը, որը ± 0,5% է։ Չափանոթը հեղուկ վառելիքով լիցքավորման ժամանակ վառելիքի արտանետումը բացառելու նպատակով նախատեսվել է նաև չափանոթներիբկանցքի վրա փրփրամարիչի, ջերմաչափի (ջերմաստիճանի տվիչների) և հարթաչափերիառկայության պահանջ։

Նմանատիպ նյութեր
1084 դիտում
10:28 31-10-2023
Նոր Նորքում այսօր հեղուկ վառելիքի լցավորման կայանի մետաղական շինություններ են ապամոնտաժվելու
Այս բաժնից
1003 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
844 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
1183 դիտում
19:49 09-01-2025
Քննչական կոմիտեի նախագահը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին