211652_close_icon
views-count1917 դիտում article-date 19:24 20-07-2020

Խախտումներ են հայտնաբերվել Վայոց Ձորում գործող մի շարք առևտրի օբյեկտներում, ԱԳԼՃԿ-ներում և հեղուկ գազի լցավորման կետերում․ ՔՏՀԱ տեսչական մարմին

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից 2020թ․ հուլիս ամսվա ընթացքում տեխնիկական և հրդեհային անվտանգության ոլորտի ստուգումներ են իրականացվել Վայոց ձորի մարզի տարածքում գործող առևտրի օբյեկտներում, ԱԳԼՃԿ-ներում և հեղուկ գազի լցավորման կետերում։ Ստուգումների արդյունքում հրդեհային անվտանգության կանոնների և նորմատիվ փաստաթղթերի պահանջների խախտումներ են հայտնաբերվել Ա/Ձ Գագիկ Մհերյանին պատկանող տնտեսական ապրանքների խանութում, «Թամսար» ՍՊ ընկերության ԱԳԼՃԿ-ում, Արգամ Կարապետյան և Կարեն Հայրապետյան Ա/Ձ-երին պատկանող հեղուկ գազի լցավորման (ՀԳԼ) կայաններում։ Մասնավորապես՝ ՀԳԼԿ-ներում առկա չեն եղել հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգեր և անհրաժեշտ քանակի հրդեհաշիջման սկզբնական միջոցներ։ Տնտեսական ապրանքների խանութում բացակայում է հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգը և օդափոխիչ համակարգի ինքնաշխատ անջատման սարքավորումները եղել են ոչ սարքին վիճակում։ «Թամսար» ՍՊԸ ԱԳԼՃԿ-ում հայտնաբերվել են նորմատիվ փաստաթղթերի պահանջների վեց խախտում։ Վերը նշված խախտումների վերաբերյալ կազմվել են համապատասխան արձանագրություններ, պատասխանատուների նկատմամբ կիրառվել են վարչական պատախանատվության միջոցներ և նրանց տրվել են կարգադրագրեր՝ սահմանված ժամկետներում խախտումները վերացնելու կապակցությամբ։ Տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվել են նաև իրազեկման գրքույկներ ինչպես նաև սպասարկող անձնակազմերին պարզաբանվել է հրդեհային անվտանգության կանոնների պահպանման խիստ անհրաժեշտությունը և կարևորությունը՝ հրդեհներից և դրանց անցանկալի հետևանքներից խուսափելու նպատակով։

Նմանատիպ նյութեր