211652_close_icon
views-count1462 դիտում article-date 15:12 22-04-2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը:

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Վերջին տարիներին նկատվում է հայ-չինական հարաբերությունների կայուն և հաստատուն զարգացում, երկու երկրների միջև համագործակցությունը հիմնորեն առաջ է ընթանում տարբեր ոլորտներում։

Մեծ կարևորություն եմ տալիս հայ-չինական հարաբերությունների զարգացմանը և պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրել՝ Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական և համագործակցային հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների»:

Նմանատիպ նյութեր