211652_close_icon
views-count1595 դիտում article-date 11:30 22-04-2022

Նարեկ Մանանդյանը նշանակվել է ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի բաժնի պետ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության 2-րդ դասի խորհրդական Նարեկ Սոսի Մանանդյանը 2022 թվականի ապրիլի 21-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի պետ:

Կենսագրություն

Նարեկ Սոսի Մանանդյանը ծնվել է 1991 թվականին:

2013թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

Աշխատանքային գործունեություն

2013-2014թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ

2014-2019թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ, ավագ քննիչ

2019-2022թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի պետի տեղակալ

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի 2 երեխա:

Նմանատիպ նյութեր