211652_close_icon

Արամ Ղուկասյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ

views-count1081 դիտում article-date 16:25 19-02-2026
Արամ Ղուկասյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ։

Արամ Արայի Ղուկասյանի կենսագրությունը

Ծնվել է 1993 թվականի օգոստոսի 1-ին Արմավիրի մարզի Արաքս գյուղում:

Աշխատանքային գործունեություն

2023-2026թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետի տեղակալ,
2021-2023թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ,
2019-2021թթ. -  ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչ,
2018-2019թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչ։

Կրթություն

2017 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա՝  2019 թվականին նույն բուհի մագիստրատուրան:

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

2011-2013թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Ամուսնացած չէ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր