211652_close_icon

Իշխանությունները ինքնավստահ են գործում, հենց դա էլ կամ կկործանի, կամ կործանման եզրին կտանի․ Հունան Պողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. 24news.am

views-count4228 դիտում article-date 00:02 20-04-2022

Գործող իշխանությունները լուրջ չեն, չափից ավել ինքնավստահ են, ինչն էլ նրանց կամ կկործանի, կամ էլ արդեն կործանել է: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, ով 2018-ի իշխանափոխությունից հետո որոշ շրջան զբաղեցնում էր Սյունիքի մարզպետի պաշտոնը:

Վերջինս այցելել էր Ազատության հրապարակ՝ հայտնելու համերաշխություն Արթուր Վանեցյանին:

«Ինչ վերաբերվում է նման հայտարարություններին (Փաշինյանի հայտարարությունն Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին - խմբ), դրանք ժողովրդի տրամադրությունները ստուգելու համար են երևի արվում:

Իսկ որ Արցախը, Հայաստանի որոշ հատվածներ վտանգված են, բոլորդ գիտեք: Իրենք բավական ինքնավստահ են գործում, հենց էդ ինքնավստահությունն էլ կամ կկործանի, կամ կործանման եզրին կտանի, որովհետև լուրջ չեն: Իհարկե, ոչ բոլորը, լուրջ մարդիկ է, կան, բայց մեծ մասը չի էլ հասկանում՝ ինչ է խոսում», - ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում․

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր