211652_close_icon
views-count106455 դիտում article-date 20:43 18-04-2022

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու 06-ը, կա 1 զոհ. վիրավոր ամուսինները, այդ թվում՝ հղի կինը, տեղափոխվել են հիվանդանոց. ժամանել է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:40–ի սահմաններում Բաղրամյան գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են Mercedes և ВАЗ 2106  մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն  ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, մահացել է:

Օպերատիվորեն ժամանած Արտաշատի հիվանդանոցի բժիշկները արձանագրել են նրա մահը, որից հետո տեղում առաջին բժշկական օգնությունն են ցուցաբերել Mercedes-ի վարորդին և 2 հոգու  տեղափոխել «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Վահե Միրզոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Շահեն Շիրինյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ մարզային քննչական վարչության պետի տեղակալ Ն.Մուրադյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար նշանակված Շ. Շիրինյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ 242  հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում  են 06-ի մահացած վարորդի, հիվանդանոց տեղափոխված  Mercedes-ի վարորդի և վիրավորների ինքնությունը:

Քննիչի հանձարարականով  ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք, ինչից հետո հրշեջ-փրկարարները կատարեցին ճանապարհի լվացման աշխատանքներ:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ վիրավորները ամուսիններ են, իսկ կինը հղի է:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 113+
113+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր