211652_close_icon
views-count73392 դիտում article-date 18:20 18-04-2022

«Աշխարհ կանգնի, իջնող կա». Պատգամավորի որդին, ով կասկածվում է գազալցակայանի տնօրենին դաժան ծեծի ենթարկելու, այդ թվում՝ լոմով մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ, քննիչի որոշմամբ ազատ է արձակվել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 18-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության ավագ քննիչը որպես խափանման միջոց ստորագրութուն չհեռանալու մասին որոշում է կայացրել Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի 27-ամյա տղայի՝ Շանթ Բագրատյանի նկատմամբ: Ժամեր առաջ Շ. Բագրատյանը Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունից ազատ արձակվեց:

Նա կասկածվում է Վայոց Ձորի մարզի բնակիչ, գազալցակայանի տնօրեն, 45-ամյա Վահե Ասատրյանին ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երբ քննիչի որոշմամբ Շ. Բագրատյանը ձերբակալվել էր, նրա փաստաբանը միջնորդություն է ներկայացրել դատարան, որ ձերբակալությունը ոչ իրավաչափ է: Դատարանն էլ որոշում է կայացրել, որ ձերբակալությունը իրավաչափ է և մերժել էր փաստաբանի միջնորդությունը, բայց ժամեր անց նույն քննիչի որոշմամբ պատգամավորի որդին ազատ է արձակվում:

Այստեղ են ասում՝ աշխարհ կանգնի, իջնող կա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ ՔրՕրի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։ Նշված քրեական գործի շրջանակում ձերբակալվել էր Երևանի բնակիչ 27-ամյա Շանթ Բագրատյանը։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս կասկածվում է ապրիլի 2-ին Վայոց Ձորի մարզում գազալցակայանի տնօրեն 45-ամյա Վահե Ասատրյանին ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Շ․ Բագրատյանը Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի տղան է, ով «ԷԿՕ ՕԻԼ» ՍՊԸ-ի տնօրենն է։ Նա հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության և Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում։

Շ․ Բագրատյանը տեղափոխվել է ոստիկանության Վայքի բաժնի ձերբակալվածների պահման վայր։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 18-ին, Վայոց Ձորի քննչական վարչության քննիչը դիմելու է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց 2-ամսյա կալանքի որոշում կայացնի պատգամավորի որդու՝ Շ․ Բագրատյանի նկատմամբ։  

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Նմանատիպ նյութեր