211652_close_icon
views-count3345 դիտում article-date 16:45 18-04-2022

2018-ին Փաշինյանը ինձ որևէ թուղթ չի փոխանցել, ամենայն ազնվությամբ եմ ասում․ Վալերի Օսիպյան․ Tert.am

Հնարավոր է կանխել հայրենիքի մնացած մասի կորուստը, անհնարին ոչինչ չկա։ Այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց նախկին ոստիկանապետ Վալերի Օսպիպյանը։ Գրում է Tert.am-ը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինայնի այն հայտարարությանը, որ կարող էինք կանխել պատերազմը, բայց կլիներ նույն վիճակը՝ առանց զոհերի, և այն հարցին՝ արդյոք նման հայտարարությանը իրավական գործընթաց չպետք է հետևեր, Օսիպյանը ասաց․

«Այստեղ արդեն լուրջ մոտեցում է անհրաժեշտ, իրավապահները պետք է դա հասկանան, զավակ կորցրած ծնողները պետք է սա նկատի ունենան»։

Խոսելով երեկ Ազատության հրապարակում ոստիկանների կողմից ակցիայի մասնակիցների նկատմամբ ուժ կիրառելու և ազատ տեղաշարժը սահմանափակելու գործողություններին, Օսիպյանը նշեց․

«Պատգամավորների և առհասարակ քաղաքացիների ազատ տեղաշարժը սահմանափակելը անթույլատրելի եմ համարում, կոչ եմ անում իմ նախկին գործընկերներին առաջնորդվել միայն օրենքով և հիշել, որ սխալ հրամաններ կատարողները ուշ թե շուտ պատասխան են տալու։ 2018 թ-ին եղել են դեպքեր, երբ ես եմ իմ գործընկերներին խնդրել, որ իրենց գործողությունների արդյունքում հետապնդումներ չլինեն»։

Անդրադառնալով տարածված այն քննարկումներին, որ 2018թ-ի հեղափոխության օրերին տարածված մի տեսանյութում երևում է, որ Նիկոլ Փաշիւնյանը իրեն թուղթ է փոխանցել, Օսիպյանը ասաց․

«Ուզում եմ անդրադառնալ և մեկընդմիշտ փակենք այդ թեման, ինքս բազմիցս տեսել եմ այդ տեսանյութը, ինձ որևէ մեկը որևէ բան չի փոխանցել, տեղյակ չեմ՝ ինչի մասին է խոսքը գնում,  ամենայն ազնվությամբ եմ պատասխանում, միգուցե կգա ժամանակը, երբ կպարզենք, թե ում է ինչ փոխանցել, բայց այս պահին ասում եմ այն, ինչից տեղյակ եմ»։

Նմանատիպ նյութեր