211652_close_icon
views-count1582 դիտում article-date 12:40 18-04-2022

Մենք ծայրահեղական չենք, իրավիճակն է ծայրահեղ, դրա համար մեր հացադուլը կոչ է մեր սերնդակիցներին․ 44-օրյա պատերազմի մասնակիցներ․ Tert.am

Ազատության հրապարակում Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանը և Արթուր Ավագյանը անժամկետ հացադուլ են հայտարարել։ Լրագրողների հետ զրույցում Արթուր Ավագյանը նշեց, որ հացադուլի գլխավոր դրդապատճառը Արցախի շուրջ կատարվող իրողություններն են։ Գրում է Tert.am-ը։

«Կա համարում, որ հացադուլը ակցիա է, մենք մեկնարկից ուզում ենք ընդգծել, որ սա ոչ թե ակցիա է, այլ ռեակցիա։ Օրեր առաջ եղավ Արցախի Աժ-ի հայտարարությունը, և մենք այդ հայտարարությանը փորձում ենք համարժեք արարքով պատասխանել։ Ֆեյսբուքում հայտարարություն անելը բավարար չէ։ Հայրենիքը և հայրենասիրությունը պահանջում են համարժեքություն։ Մենք այստեղ ենք, ոչ թե անձեր, այլ որպես մտահոգության մարմնավորում»,- ասաց Արթուր Ավագյանը։

Նվեր Կիրակոսյանը ընդգծեց՝ եթե երկրում առկա խնդիրների պատճառը իշխանությունն է, ուրեմն իրենք չեն վախենում ասել, որ պետք է իշխանափոխություն լինի։

«Այսօր մեզ մտահոգությունն է բերել այստեղ, մենք ծայրահեղական չենք, բայց իրավիճակն է ծայրահեղ, եթե սա պետք է որակվի որպես ծայրահեղական քայլ, ապա դա թելադրված է հենց այս իրավիճակից։ Մեր խնդիրը մեր սերնդի ներկայացուցիչների անհոգությունն է այս պայմաններում, այս քայլով մենք նպատակ ունենք անհոգության վիճակից քայլ անել դեպի  մտահոգվածություն։ Ամեն մարդ պետք է հասկանա՝ իր գործնական քայլը որն է, մեր գործնական քայլը ստեղծված իրավիճակին, սա է, որը, ըստ էության, կոչ է»,- ասաց անժամկետ հացադուլ իրականացնող Նվեր Կիրակոսյանը։

Նմանատիպ նյութեր