1404 դիտում
16:03 17-04-2022
Սպիտակ տան հուշանվերների խանութը վաճառքի է հանել Զելենսկու պատկերով մետաղադրամների շարք
Tert.am-ը գրում է. Սպիտակ տան հուշանվերների խանութը վաճառքի է հանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի պատկերով մետաղադրամների շարքը։ Այս մասին հաղորդագրություն է տեղադրված խանութի կայքում, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Մեկ մետաղադրամի արժեքը 100 դոլար է։ Դիմերեսին պատկերված է Զելենսկին, դարձերեսին՝ Ուկրաինայի քարտեզը՝ Ղրիմի, Դոնեցկի և Լուգանսկի հետ միասին:
Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, մետաղադրամի թողարկումը կապված է Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության հետ։ Վաճառքից ստացված ողջ հասույթը կփոխանցվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ամերիկյան մասնաճյուղին՝ Կիևին մարդասիրական օգնության համար։
Նմանատիպ նյութեր
890 դիտում
11:08 13-03-2015
Գազալցակայանների սուրճի ապարատներից մետաղադրամների գողության դեպքերը բացահայտվեցին. տեսանյութ
Այս բաժնից
520 դիտում
19:33 07-05-2024
ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ
865 դիտում
14:38 07-05-2024
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
565 դիտում
13:31 07-05-2024
Կրեմլում կայանում է Պուտինի երդմնակալության արարողությունը