Անգլիայի Գավաթ․ «Լիվերպուլը» հաղթեց «Ման Սիթիին» և դուրս եկավ եզրափակիչ
Անգլիայի Գավաթի կիսաեզրափակչում մրցում էին «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը»։ Խաղն ավարտվեց մերսիսայդցիների՝ 3-2 հաշվով հաղթանակով։
Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին լիվերպուլցիների կազմում բացեց Կոնատեն, իսկ 17-րդ րոպեին Մանեն կրկնապատկեց այն։ Առաջին կեսի վերջին րոպեին Մանեն դուբլ ձևակերպեց։
Երկրորս կեսի սկզբնամասում «Սիթին» կարողացավ սթափվել ու հաշիվը դարձնել՝ 3-1․ աչքի ընկավ Ջեք Գրիլիշը։ Խաղի հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին Բեռնարդու Սիլվան կարողացավ խփել «քաղաքայինների» երկրորդ գոլը, բայց Գվարդիոլայի թիմին ավելին անել չհաջողվեց ու եզրափակչում կտեսնենք «Լիվերպուլին»։
Եզրափակչի մյուս ուղեգիրը վաղը կվիճարկեն «Քրիսթալ Փելասը» և «Չելսին»։