4080 դիտում
18:42 16-04-2022
ՔՊ-ն ձախողե՞լ է Գյումրու կառավարումը․ ինչո՞ւ Շիրակի մարզպետի հարազատները հրաժարական ներկայացրեցին. Aravot.am
Ինչպես տեղեկացրել էր Aravot.am-ը, երեկ ուշ երեկոյան Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Արման Բաղդասարյանը, և նրա կինը՝ Անի Քոչարյանը, իրենց ֆեյսբուքյան էջերում տեղեկացրին Գյումրու քաղաքի կառավարումից դուրս գալու մասին։ Արման Բաղդասարյանը հայտարարեց նաև ՔՊ շարքերը լքելու մասին՝ հրապարակելով իր դիմումներն՝ ուղղված ՔՊ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանին ու Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանին։ Արման Բաղդասարյանը Գյումրու ավագանու անդամ է ընտրվել 2021 թվականի հոկտեմբերից 17-ին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։ Նա գլխավորում էր ցուցակի երկրորդ համարը ու տևական ժամանակ խոսք էր գնում փոխքաղաքապետի պաշտոնը նրան հանձնելու մասին։
Ամուսինների նույն օրվա ներկայացրած հրաժարականը բուռն քննարկումների ու ենթադրությունների տեղիք է տվել Գյումրիում։ Արման Բաղդասարյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ որոշակի պարզաբանումներ ներկայացել է ՖԲ-ով, ավելին ասելու ցանկություն չունի։ Նրա կինը ևս պարզաբանումներ ներկայացնելու ցանկություն չուներ։ Արման Բաղդասարյանը երեկ ուշ երեկոյան որոշակի պարզաբանում ներկայացրեց ֆեյսբուքում իր հրաժարականի պատճառի մասին։
Նա գրեց․ «Տարբեր շահարկումներից զերծ մնալու համար ու չբացելով շատ փակագծեր՝ ներկայացնեմ ձեզ իմ դիմումների ընդհանուր պատճառը։ Ըստ իս, մենք ձախողում ենք քաղաքի կառավարումը, ուստի ես ընդունում եմ մեղքի իմ բաժինը և կրում պատասխանատվություն իմ մասով։ Համապատասխան դիմումը ներկայացրել եմ վարչության նախագահի անունով, թե ինչ կորոշի վարչությունը, հավելյալ կտեղեկացնեմ։ Անկախ զարգացումներից՝ ինքս մնացել եմ հեղափոխության գաղափարների ու արժեքների կրողը»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ Aravot.am-ում:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16864 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ