Ուկրաինայի ընդդիմադիր գործիչ Մեդվեդչուկի կինը Լոնդոնին հորդորել է բրիտանացի բանտարկյալներին փոխանակել իր կալանավորված ամուսնու հետ
«Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցության քաղաքական խորհրդի ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկի կինը Լոնդոնին հորդորել է Դոնեցկի և ՌԴ զինվորականների կողմից գերեվարված բրիտանացիներին փոխանակել գերեվարված ամուսնու հետ: Գրում է ria.ru-ն։
«Ես դիմում եմ Էյդեն Էսլինի և Շոն Փինների ընտանիքին և հարազատներին: Խնդրեք ձեր երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնին ազդել Ուկրաինայի ղեկավարության վրա և հասնել Էյդենի և Շոնի ազատ արձակմանը` նրանց փոխանակելով Կիևի իշխանությունների կողմից կալանավորված ուկրաինացի ընդդիմադիր քաղաքական գործչի՝ իմ ամուսնու՝ Վիկտոր Մեդվեդչուկի հետ»,- ասված է Մեդվեդչուկի կնոջ տարածած հայտարարության մեջ:
Փետրվարի վերջին Ուկրաինայի դատախազությունը հայտնել էր Մեդվեդչուկի անհետացման մասին։ Ավելի ուշ Ուկրաինայի նախագահը հայտարարել է Մեդվեդչուկին կալանավորելու մասին՝ իր թելեգրամյան ալիքում տեղադրելով ձեռնաշղթաներով լուսանկար։