Շոտլանդիայի վարչապետը Լոնդոնին մեղադրել է անկախության հանրաքվեի մասնակիցներին խաբելու մեջ
Շոտլանդիայի վարչապետ Ալեքս Սալմոնդը Լոնդոնին մեղադրել է անկախության հանրաքվեի մասնակիցներին խաբելու մեջ, որոնք քվեարկել են Շոտլանդիայի և Մեծ Բրիտանիայի միասնության օգտին:
Այս մասին նա հայտարարել է Skynews հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ: Սալմոնդի խոսքերով՝ Շոտլանդիայի անկախության դեմ քվեարկած մարդիկ բարկացած և հիասթափված են, քնաի որ Մեծ Բրիտանիայի երեք հիմնական կուսակցությունները հրաժարվել են տարածաշրջանի լիազորություններն ընդլայնելու մասին իրենց խոստումներից:
Շոտկանդիայի վարչապետն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի հիմնական կուսակցթւթյունների միջև տարաձայնությունները կապված են Շոտլանդիայի խորհրդարանին նոր լիազորություններ հատկացնելու գրաֆիկին: