Ուկրաինայի հետ քննարկվել է, թե նա ինչի կարիք ունի, որպեսզի հաղթի․ Լեհաստանի փոխարտգործնախարար
Լեհաստանի, Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի նախագահներն Ուկրաինայում քննարկել են սպառազինությունների մատակարարումները: Այդ մասին RMF ռադիոկայանին հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Պավել Յաբլոնսկին: Նրա խոսքով՝ «Ուկրաինայի արեւելքում մոտ օրերս, հավանաբար, խոշոր տանկային ճակատամարտ կլինի»:
«Այսօր Ուկրաինայի հետ բոլոր խոսակցությունները տարվում են այն մասին, թե նա ինչի կարիք ունի, որպեսզի այդ ճակատամարտը հաղթի: Դա Կիեւում նախագահների բանակցությունների գլխավոր թեման էր»,- նշել է Յաբլնսկին՝ ընդգելով, որ «անհրաժեշտ է սպառազինություն եւ դաշնակցային աջակցություն հետախուզությունների համագործակցության բնագավառում»:
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Կիեւ է մեկնել ապրիլի 13-ի առավոտյան գնացքով ՝ Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի նախագահնեի հետ: Ուկրաինայում նրանք այցելել են Կիեւի մարզի Բորոդյանկա բնակավայր եւ հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։