211652_close_icon

Թուրքիայի տեղը ԵՄ-ում պարզ կդառնա առաջիկայում. Լեհաստանի փոխարտգործնախարար

views-count484 դիտում article-date 21:28 02-05-2025
Լեհաստանի Եվրամիության (ԵՄ) Խորհրդի նախագահությունը ստանձնելուց հետո, Թուրքիայում ԵՄ պատվիրակության և Անկարայում Լեհաստանի դեսպանատան կողմից կազմակերպվել է լրատվամիջոցների համար շրջայց դեպի Վարշավա։ Հայտնում է ermenihaber.am-ը:

Շրջայցի շրջանակում տեղի են ունեցել հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են Լեհաստան-Թուրքիա հարաբերությունները, Թուրքիա-ԵՄ համագործակցությունը, Թուրքիայի` ԵՄ անդամակցության գործընթացը, ինչպես նաև զբոսաշրջության, պաշտպանության և անվտանգության ոլորտներին առչվող  հարցեր։

Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Աննա Ռադվանն, անդրադառնալով Թուրքիայի ԵՄ անդամակցությանը, նշել է, որ ուշադրությամբ հետևում են այդ գործընթացին։

Միևնույն ժամանակ ընդգծել է. «Եվրոպայի անվտանգության ճարտարապետությունը» նոր է ծնվում և հավելել, որ Թուրքիայի տեղն այս առումով պարզ կդառնա առաջիկա ժամանակահատվածում։

Նմանատիպ նյութեր