211652_close_icon
views-count99784 դիտում article-date 17:25 13-04-2022

Արտակարգ դեպք Արարատի մարզում. Կանաչուտի տներից մեկի հողամասում հայտնաբերվել է զինամթերք. այն վնասազերծելու համար ժամանել են ԱԻՆ սակրավորները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:40–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն և ոստիկանության Արարատի մարզային վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ Կանաչուտ գյուղի տներից մեկի հողամասում բնակիչը հողի մշակման ժամանակ հողի տակ կասկածելի զինամթերք է հայտնաբերել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն  ժամանել են ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը և ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը:

Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ:

Հայտնաբերվածը անվտանգ վայր տեղափոխելու և վնասազերծելու նպատակով ժամանել են  ԱԻՆ սակրավորները, ովքեր հատուկ արկղով այն տեղափոխեցին:

Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության  փորձաքրեագետը:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 153+
153+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր