Ողբերգական դեպք՝ Երևանում. Նոր Խարբերդի տներից մեկի հողամասում առաջացած կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են մոխրացած դի. ժամանել են Երևանի քրեական ոստիկանության և Շենգավիթի բաժնի պետերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Խարբերդի Անտառային փողոցի տներից մեկի հողամասում դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի քրեական ոստիկանության վարչության պետ Հայկ Հարությունյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը:
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատարի պաշտոնակատար Վարդան Խոցանյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի և վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Հայկ Մովսիսյանն ու Սամվել Աբրահամյանը և Արարատի մարզի գումարտակի պարեկները:
Արարատի գումարտակի պարեկները ժամանել էին, քանի որ ահազանգ էր ստացվել, որ դեպքը Արարատի մարզի վարչական տարածքում է, սակայն տեղում պարզվել է, որ Երևանի տարածքում է:
Ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 6-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջները մարել են սեփական տան տարածքում եղած չոր խոտում ու եղեգներում առաջացած հրդեհը, որտեղ էլ հայտնաբերել են մոխրացած դի:
Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, ոտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Աշոտ Բադալյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։