2419 դիտում
10:51 12-04-2022
«Մեկնում ենք Արցախ». ընդդիմությունը լքեց դահլիճը՝ ամբիոնում թողնելով Արցախի դրոշը
Խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցելու քառօրյա նիստերին և մեկնելու է Հայաստանի սահմանամերձ մարզեր և Արցախի Հանրապետություն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», ապրիլի 12-ին Ազգային ժողովի նիստին այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Հայաստան» խմբակցության ղեկավարը ասաց, որ Հայաստանի ու Արցախի առաջ լրջագույն մարտահրավերներ են ծառացել. իրենց հրավիրած վերջին հանրահավաքում նշվել են երկրի անվտանգությանն առնչվող այն կարմիր գծերը, որոնցից այն կողմ որևէ իշխանություն իրավունք չունի քայլ անել:
«Մեզ համար սակարկելի չեն ՀՀ անկախության հռչակագրում նշված դրույթները՝ մեր տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը, անընդունելի ենք համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, որի դեպքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում»,-հայտարարեց Օհանյանը:
Օհանյանի խոսքով՝ ՀՀ ներկայիս իշխանությունը անկարող է լուծել ներքին ու արտաքին բազմաթիվ խնդիրներ. վերջին զարգացումները, ըստ նրա, հաստատում են այն մտահոգությունները, որ ամեն ինչ ընթանում է ադրբեջանա-թուրքական օրակարգով: «Ելնելով ստեղծված իրավիճակից՝ խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում է, որ չի մասնակցելու այս շաբաթվա նիստերին ու քվեարկություններին, մենք մեկնում ենք Արցախ ու ՀՀ սահմանամերձ մարզեր»,-հայտարարեց Օհանյանը:
Սեյրան Օհանյանն ու ընդդիմադիր մյուս պատգամավորները Արցախի դրոշներ տեղադրեցին սեղաններին:
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էլ հայտարարեց, որ իրենք նույնպես չեն մասնակցելու նիստերին, մեկնում են Արցախ:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի գնահատմամբ՝ ընդդիմությունը, Արցախ մեկնելով, վտանգում է Արցախի և Հայաստանի քաղաքացիներին։

Նմանատիպ նյութեր
19990 դիտում
14:31 20-02-2015
Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ջհանգիրյանին ԱԺ-ում այնպես վիրավորեց, որ վերջինս լքեց նիստերի դահլիճը
4578 դիտում
12:33 19-03-2018
Երևանի ավագանու նիստ. «Ելք»-ը լքեց դահլիճը. ՈՒՂԻՂ
6034 դիտում
15:18 08-05-2020
«Սա պետք է ունենա քաղաքական հետեւանքներ». «Լուսավոր Հայաստանը» լքեց ԱԺ նիստերի դահլիճը.. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am
Այս բաժնից
5842 դիտում
22:38 19-04-2024
Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
403 դիտում
21:59 19-04-2024
Հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ Մեսրոպ Առաքելյան