«Սա պետք է ունենա քաղաքական հետեւանքներ». «Լուսավոր Հայաստանը» լքեց ԱԺ նիստերի դահլիճը.. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am
ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպից անցել է մոտ 3 ժամ եւ այս ընթացքում մենք չտեսանք արձագանք, որը հարիր է ժողովրդավարական քաղաքական համակարգին: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, հայտնում է [url=https://news.am/arm/news/577394.html]News.am[/url]-ը։
«Ես կարծում եմ, որ ոտնահարվել են ժողովրդավարության հիմքերը, հեղափոխության հռչակված արժեքները, եւ ես կարծում եմ, որ Հայաստանի պատմությանմեջ աննախադեպ բան է տեղի ունեցել: Եթե կասեք, որ 1996-ին էլ են պատգամավորին խփել, 2002-ին էլ, ինչքան հիշում եմ՝ խմբակցության ղեկավարին հետեւից կողքից չեն խփել: Բայց ասելիքս հետեւյալն է. ինչ եղել է, դա քաղաքական է եւ պետք է ունենա քաղաքական գնահատական:
Քաղաքական ամեն մի բան ունի իր տրամաբանությունը, եւ պետք է ունենա քաղաքական գնահատական, եւ մենք ակնկալում ենք թե իշխող խմբակցությունից, թե ՀՀ քաղաքական ուժերից, հասարակական սեկտորից այն գնահատականները, որոնք հարիր են ժողովրդավարական համակարգին:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/577394.html]կայքում[/url]։