20227 դիտում
14:31 20-02-2015
Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ջհանգիրյանին ԱԺ-ում այնպես վիրավորեց, որ վերջինս լքեց նիստերի դահլիճը
Պարոն Ջհանգիրյան, ես հասկանում եմ, որ գլխավոր դատախազ դառնալու ձեր երազանքը ընդամենը մեկ օր առաջ փլուզվել է եւ այդ երազանքը իրականացնելու համար դուք հիմա նոր սցենարներ կառուցելու, գծագրելու ու նոր տեղերում հայտնվելու անհրաժեշտություն ունեք, ինչի կապակցությամբ արեցիք ձեր առաջին քայլը: Այս մասին այսօր այսօր ԱԺ-ում պետաիրավական հարցերի հանձնաժողովում Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանին ասաց Նիկոլ Փաշինյանը:
Այդ խոսքից հետո Գագիկ Ջհանգիրյանը լքեց նիստերի դահլիճը:
Իսկ մինչ այդ, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի նախագծին, նա ասել էր. «Մենք քննարկում ենք ոչ թե գործող նախագահին անվստահություն, իմպիչմենտ հայտնելու հարցը, այլ քննարկում ենք կոնկրետ որոշման նախագիծ»: Որպես իրավաբան նշեց, որ որոշման նախագիծը իրավաբանորեն անգրագիտություն է, ուստի չի կարող կողմ քվեարկել:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին Նիկոլ Փաշինյանի ներկայացրած նախագիծը հանձնաժողովը չընդունեց:
Նմանատիպ նյութեր
6373 դիտում
15:18 08-05-2020
«Սա պետք է ունենա քաղաքական հետեւանքներ». «Լուսավոր Հայաստանը» լքեց ԱԺ նիստերի դահլիճը.. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am
8146 դիտում
15:17 17-06-2020
Քոչարյանը լքեց Վերաքննիչ դատարանի նիստերի դահլիճը առողջական վիճակից ելնելով
Այս բաժնից
358 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
499 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
862 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ