211652_close_icon

Ստեփանակերտի որոշ հատվածներում ջրամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է

views-count1295 դիտում article-date 22:53 10-04-2022

Վթարի հետևանքով մայրաքաղաքի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է: Այս մասին տեղեկացնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից:

«Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը և վստահեցնում՝ Ջրմուղ-կոյուղի» ընկերությունը միջոցներ է ձեռնարկում խնդիրը կարգավորելու ուղղությամբ և նախատեսում ջրամատակարարումն ամբողջությամբ վերականգնել առաջիկա ժամերին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր