211652_close_icon
views-count7637 դիտում article-date 14:10 10-04-2022

Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը արգելակման խնդրի պատճառով վերադարձել է Մոսկվա

Sputnik Արմենիան գրում է.  Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը վերադարձել է Ժուկովսկի օդանավակայան։ Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է արտակարգ իրավիճակների ծառայությունների իրենց աղբյուրը։

«Ժուկովսկու օդանավակայան է վերադարձել Մոսկվա-Երևան չվերթով ինքնաթիռը, որտեղ խափանվել էր արգելակման համակարգը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով` ինքնաթիռի վայրէջքն իրականացվել է սովորական ռեժիմով։

Նմանատիպ նյութեր