Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը դադարեցրել է թռիչքը. ուղևորները Հայաստան կտեղափոխվեն պահեստային ինքնաթիռով
Ռուսական «Նորդվինդ» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը դադարեցրել է Մոսկվա-Երեւան չվերթը, իսկ ուղևորները Երևան կտեղափոխվեն պահեստային ինքնաթիռով: Այս մասին հհաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով ավիափոխադրողի մամուլի ծառայությանը:
««Շերեմետևոյում» թափ հավաքելիս A321 օդանավի հրամանատարը որոշում է ընդունել դադարեցնել թռիչքն ու վերադառնալ օդանավակայան»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Հայտնի չեն թռիչքի դադարեցման պատճառները: Օդանավում եղել է 226 մարդ, որոնցից 16-ը՝ երեխա։
Ուղևորները Երևան կտեղափոխվեն պահեստային ինքնաթիռով, ժամը 18:00-ին: