211652_close_icon
views-count23169 դիտում article-date 10:54 10-04-2022

Խոշոր ավտովթար Երևանում.24–ամյա վարորդը Mercedes-ով «փաթաթվել է» երկաթե գովազդային վահանակի սյանը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում Ժամը 03:40–ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Ռաֆայել Արշակյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Թբիլիսյան խճուղի 1/5 հասցեի դիմաց  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված  երկաթե գովազդային վահանակի սյանը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռ. Արշակյանն ու ուղևոր, Երևանի բնակիչ, 30-ամյա Գարիկ Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությանբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Կարեն Մկրտչյանն ու Ալբերտ Մարաբյանը:

Վթարի մասին պարեկային ծառայութան Երևանի գնդից  տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ  Սարգիս Հրաչյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Ս. Հրաչյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայութան Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող բենզալցակայանի աշխատակիցները:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր