211652_close_icon
views-count37169 դիտում article-date 19:06 19-02-2017

Խոշոր ավտովթար Երևանում. Ոստիկանության զորքերի N զորամասի մոտ 26-ամյա վարորդը Toyota-ով նախ բախվել է բետոնե արգելապատնեշներին, այնուհետև գովազդային վահանակի սյանը. Կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության N զորամասի մոտ, Արմավիրի մարզի Փարաքար գյուղի բնակիչ , 26-ամյա Արթուր Քեյանը իր վարած Toyota Altezza մակնիշի 23 ZZ 369 համարանիշի ավտոմեքենայով նախ բախվել է ճանապարհի երթևեկելի գոտիները իրարից բաժանող բետոնե արգելապատնեշներին, այնուհետև գովազդային վահանակի սյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 ուղևոր տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Գևորգ Խանաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ճանապարհային ոստիկանությունն ու հետաքննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը: Մինչ դեպքի վայր կժամանեին ՃՈ աշխատակիցները, վարորդն իր ընկերների հետ փորձում էր վթարի վայրից հեռացնել ավտոմեքենան, անգամ մեքենան բարձել էին քարշակի վրա։ [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր