Դուք քանդում եք ձեր երկրի ապագան․ Շոլցը՝ Պուտինին
Վլադիմիր Պուտինն ունի կայսերական մտածելակերպ, որը «մեզ հայտնի է 19-րդ, 18-րդ, 17-րդ և այլ դարերից»,- ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ Ռուսաստանի նախագահից ևս մեկ անգամ պահանջելով Ուկրաինայում անհապաղ զինադադար հաստատել, գրում է BBC-ն։
«Դուք քանդում եք ձեր երկրի ապագան»,- Լյուբեկում Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական հանրահավաքում ՌԴ նախագահին դիմելով ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։
Կանցլերը նաև ասել է, որ Կիևի մերձակայքում գտնվող Բուչայում ռազմական հանցագործությունների համար պատասխանատուները պետք է պատժվեն։ «Սա անհնար է մոռանալ»,- ասել է Շոլցը և հավելել, որ Բեռլինը կշարունակի Ուկրաինային պաշտպանական զենք մատակարարել։
«Եվրոպական սահմանները պետք է անձեռնմխելի մնան»,- ամփոփել է Գերմանիայի կանցլերը։