211652_close_icon
views-count3597 դիտում article-date 22:08 08-04-2022

Դատախազությունը Արցախի դրոշը ներկելու վերաբերյալ տեսանյութը ուղարկել է ոստիկանություն՝ դեպքի հանգամանքները պարզելու հանձնարարությամբ

Մամուլում տեսանյութ է հրապարակվել և շրջանառվել մի քանի անձի կողմից Արցախի Հանրապետության պետական դրոշը ներկելու բովանդակությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Այդ տեսանյութն արձանագրվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից՝ ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում և ուսումնասիրվել է:

Արդյունքում այն ուղարկվում է ՀՀ ոստիկանություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու, դրա շրջանակներում դեպքի հանգամանքները պարզելու և հետագա ընթացքը որոշելու հանձնարարությամբ»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ այսօր մի խումբ անձիք, ովքեր մամուլում տարածված որոշ տեղեկությունների համաձայն «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության ներկայացուցիչներ են,  Ֆրանսիայի հրապարակում պղծել են Արցախի Հանրապետության պետական դրոշը` ներկելով դրոշի սպիտակ հատվածը։

Դրոշը Ֆրանսիայի հրապարակում բարձրացվել էր ապրիլի 5-ին՝ ընդդիմության հանրահավաքի ժամանակ։ Դեպքից մի քանի ժամ անց մի խումբ երիտասարդների և ՀՅԴ անդամների կողմից դրոշը կրկին վերականգվել և բարձրացվել է Ֆրանսիայի հրապարակում։

«Սասնա ծռերը» այս առնչությամբ պարզաբանում են տարածել, նշելով․ « Որոշ քաղաքական ուժեր իրենց միջոցառման ավարտին Օպերայում՝ Ֆրանսիայի հրապարակում, բարձրացրել էին Արցախը Մայր հայրենիքից բաժանող, զատող դրոշ և համարել այն ակցիա՝ ի պաշտպանություն Արցախի: Այսօր՝ վաղ առավոտյան, մեր հայրենակիցները պատասխան ակցիա են իրականացրել՝ «Արցախը Հայաստան է. Մեկ պետություն՝ Մեկ դրոշ» խորագրով և ներկել են դրոշը՝ հեռացնելով Արցախը Մայր Հայրենիքից բաժանող սպիտակ հատվածը»։

Ընդդիադիրներն այն համարել էլ դրոշի պղծում։

Նմանատիպ նյութեր