211652_close_icon
views-count9368 դիտում article-date 23:24 14-02-2020

Զինծառայողի մահացու հրազենային վիրավորում ստանալու դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննչական խումբը դեպքի վայրում է

Փետրվարի 14-ին, ժամը 19:00_ի սահմանում 23-ամյա պայմանագրային զինծառայողի մահացու հրազենային վիրավորում ստանալու դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննչական խումբը դեպքի վայրում է։ Կատարվում են համապատասխան քննչական գործողութուններ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 14-ին, հայտնում են ՔԿ-ի լրատվությունից։ Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/02/14/1147454/]ավելի վաղ[/url] հայտնել էր[color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ը, փետրվարի 14-ին ցավալի դեպք էր տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում: Դեռևս անհայտ հանգամանքներում, Արցախի պաշտպանության բանակի զինծառայողի դին էր հայտնաբերվել: Թե ինչ հանգամանքներում էր տեղի ունեցել մահը, համապատասխան կառույցները պարզում էին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր